Առաջին նախաբժշկական օգնություն
Արյունահոսություն` քթից
Մեզանից յուրաքանչյուրի կյանքում թեկուզ մեկ անգամ քթից արյուն է եկել: Հիմնականում արյուն է գալիս քթի խոռոչի առաջնային հատվածներից: Այդ երևույթը հազար ու մի պատճառ ունի, որոնք երբեմն զանազան հիվանդություններ են մատնանշում:
Դրանցից են`
-
Արյան մակարդելիության խանգարում, հեմոռագիկ դիաթեզ:
-
Վիտամինային անբավարարություն, առաջին հերթին C վիտամինի պակաս: Այդ երևույթի հետ նաև անոթների փխրունություն է առաջ գալիս և քթից արյունահոսում է նույնիսկ աննշան վնասվածքների դեպքում:
-
Գերհոգնածություն, սթրես, անքնություն:
-
Քթի խոռոչի լորձաթաղանթի չորություն, որը կարող է կապված լինել նաև մասնագիտության կամ էլ ժառանգականության հետ: Ընդ որում, այդ դեպքում քթի մեջ կեղևկալում է:
-
Մրսածությամբ պայմանավորված կամ էլ վիրուսային հիվանդությունների հետևանքով. գրիպ, ադենոիդ, սուր քթաբորբ:
-
Օրգանիզմի գերտաքացում, ջերմային կամ արևահարություն:
-
Սրտանոթային հիվանդություններ, արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ, անոթային խանգարումներ:
-
Ալերգիկ հիվանդություններ, որոնց դեպքում ալերգածինն ազդում է քթի լորձաթաղանթի վրա, ինչի հետևանքով անոթները լայնանում են:
-
Քթում պոլիպների առկայություն:
-
Հորմոնալ հավասարակշռության խախտում` կապված հղիության, սեռահասունացման ու հիվանդության հետ:
-
Օդի չափից դուրս չորություն:
Հիվանդության ծագման հետ կապված` ընտրվում է համապատասխան բուժում: Եթե արյունահոսությունն արյան բարձր ճնշման հետ է կապված, ապա ճնշումը պետք է կարգավորել: Կոտրվածքների դեպքում նախ պետք է վնասվածքաբանը հետազոտի, իսկ եթե պատճատը պոլիպն է կամ ուռուցքը, ապա դրանք պետք է վիրաբուժական ճանապարհով հեռացվեն: Իսկ եթե վերջերս եք վերադարձել արտասահմանից և հաճախակի եք արյունահոսություն ունենում, որն ուղեկցվում է դողով ու ջերմությամբ, ապա դա կարող է մալարիայի ազդանշան լինել:
Ի՞նչ կարելի է անել արյունահոսությունը դադարեցնելու համար
Փորձեք խուճապի չմատնվել, որովհետև հուզմունքից սիրտն ավելի հաճախ է բաբախում: Ավելի լավ է նստել ու թեթևակի գլուխն առաջ հակել, սառույց դնել քթի միջնապատին կամ էլ ջեռակ` ոտքերին, այդ դեպքում արյունը գլխից դեպի ոտքերը կհոսի:
Եթե հանկարծ արյունահոսություն է սկսվել, ոչ մի դեպքում չի կարելի գլուխը հետ գցել, քանի որ այն կարող է շնչուղիների մեջ լցվել: Մի պառկեք, մանավանդ առանց բարձի, ու ոտքերը վեր մի բարձրացրեք, քանի որ արյան հոսքը դեպի գլուխ կուժեղանա: Արյունահոսության կանգից հետո մի շտապեք անմիջապես ինչ-որ բան ուտել կամ թեյ ու սուրճ խմել, դրա հետևանքով կարող է ճնշումը բարձրանալ, ու արյունահոսությունը` կրկնվել: Ռունգերը սեղմեք ու քթանցքի մեջ ջրածնի գերօքսիդում թրջած բամբակ դրեք:
09.10.2011 Կարդացեք նաև
24.01.2019
18.01.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ